Զապորոժիեում օծել են Սբ. Մարիամ Աստվածածին հայկական մատուռը
SocietyՈւկրանայի Զապորոժիե քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի օծման արարողությունը:
Այն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում է Analitikaua.net-ը, միջոցառմանը ներկա են գտնվել Զապորոժիե մարզի պետական մարզային վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Գուգնինը, Զապորոժիե մարզի մշակույթի, զբոսաշրջության, ազգերի և կրոնների վարչության ղեկավար Վլադիսլավ Մորոկոն, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները:
Միջոցառման ավարտին Ուկրաինայում հայերի միության երիտասարդ անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ: