Բրավո. Չէի ցանկանում պահեստային լինել և գումար ստանալ
Sport«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն խոսել է «Բարսելոնայից» հեռանալու մասին:
«Տեր Շտեգենի գործոնը կապ չունի իմ հեռանալու հետ. մենք հիանալի հարաբերությունների մեջ էինք:
«Բարսելոնան» ինձ առաջարկում էր երկարաձգել պայմանագիրը, ինչի համար իրապես շնորհակալ եմ: Ես չէի ցանկանում պահեստայինների նստարանին լինել և դրանով գումար աշխատել:
«Բարսելոնան» միշտ կմնա ինձնում. այնտեղ յուրաքանչյուրի հետ լավ հարաբերություններ ունեի»,- չիլիացի դարպասապահի խոսքն է մեջբերել «Cadena Ser»-ը: