20 արժեքավոր և կենսական խորհուրդներ նրանցից, որոնց 60 տարին բոլորել է
LifestyleBlognews.am-ը գրում է.
Վերջերս մի հարց է ուղղվել այն մարդկանց, ում 60 տարին լրացել է: Հարցը հետևյալն էր. «Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր Ձեր կես տարիքին են դեռ»: Ճիշտ է, հարցը շատ պարզունակ էր, սակայն պատասխանները կարող են զարմացնել Ձեզ:
Կարդացեք և նաև հետևեք այս խորհուրդներին: Գնահատեք դրանք, քանի դեռ ուշ չէ:
1. Մարդիկ միշտ ասում են. «Վստահ եղիր, որն անում ես այն աշխատանքը, որը սիրում ես»: Բայց դա լավագույն խորհուրդը չէ: Լավագույն աշխատանքն այն է, որը դու սիրում ես որոշ օրերի, իսկ որոշ օրերի էլ հազիվ հանդուրժում ես այն ուղղակի նրա համար, որ կարողանաս վճարումներդ կատարել և ծախսերդ հոգալ: Երևի չկա աշխարհիս երեսին այնպիսի մարդ, ով «ամեն օր սիրում է» իր աշխատանքը:
2. Աչքերդ թարթում ես՝ տարիներն անցնում են: Երիտասարդ տարիքում մի՛ ամուսնացիր: Ապրիր կյանքդ: Հետաքրքիր վայրեր այցելիր, խենթություններ արա: Ուղղակի հավաքիր իրերդ և գնա այն վայրը, որի հնարավորություններն ունես: Քանի դեռ չունես որևէ մեկի հանդեպ պարտականություններ՝ տարատեսակ իրեր մի գնիր: Ուղղակի շրջիր աշխարհով մեկ: Ճանապարհորդիր:
3. Կյանքին շատ լուրջ մի՛ վերաբերվիր: Եթե անգամ ամեն ինչ թվում է մռայլ ու անհույս, ապա ուղղակի ծիծաղիր այն բանի վրա, թե ինչքան զվարճալի է կյանքը:
4. Իրական ընկերը միանգամից կգա քեզ մոտ, եթե անգամ զանգահարես նրան գիշերվա ժամը 2-ին: Մնացած բոլորն ուղղակի «ծանոթներ» են:
5. Կյանքումդ ամենակարևոր մարդը նա է, ով համաձայնվել է կիսել իր սեփական կյանքը քեզ հետ: Գնահատի՛ր նրանց:
6. Երեխաները շատ արագ են մեծանում: Շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:
7. Ոչ ոք դեռ չի մահացել մտածելով նրա մասին, որ կարող էր ավելի շատ աշխատել: Քրտնաջան աշխատիր, բայց այն երբեք ավելի վեր մի դասիր ընտանիքից, ընկերներից կամ անգամ քեզանից:
8. Ո՞վ գիտի՝ երկա՞ր կապրես, թե՞ կարճ: Սակայն երկու դեպքում էլ, հավատացած եղիր, երազելու ես, որ երիտասարդդ ժամանակ ավելի շատ հոգ տարած լինեիր ինքդ քո մասին:
9. Եթե կյանքում դժվար շրջան է, ուղղակի կենտրոնացիր ներկայի վրա և գնահատիր այն ամենը, ինչը գեղեցիկ է և հարմարավետ: Խորը շունչ քաշիր և հանգստացիր:
10. Կեր և մարզվիր այնպես, կարծես դիաբետով ծանր հիվանդ ես: Իրականում հետագայում այդ խնդրին չես բախվի:
11. Մի անգամ ենք ապրում կյանքում: Փորձիր չհասնել նրան, որ արթնանաս 60 տարեկանում և հասկանաս, որ չես արել այն ամենը, ինչի մասին միշտ երազել ես:
13. Ուրիշների խորհուրդները մի՛ ընդունիր որպես քարոզ: Խորհուրդ հարցրու այնպիսի մարդուց, ում հարգում և վստահում ես, այնուհետեև լսելով այդ ամենը՝ ինքնուրույն կայացրու որոշումդ:
14. Մի՛ կենտրոնացիր նյութականի վրա, այլ ժամանակի և փորձությունների:
15. Վիրավորանքները կամ վնասները, որոնք հասցրել ես երբևէ, հավատա, քո դեմ օրերից մի օր դուրս կգան: Անգամ այն դեպքում, երբ համոզված ես, որ ամեն ինչ վաղուց անցել-գնացել է:
16. Գնահատիր մանրուքները և պահը: Ի՞նչ ի նկատի ունեմ: Մեր օրերում երիտասարդները ցանկանում են ամեն ինչում իրենց բավարարված զգալ: Դրա փոխարեն ինչու՞ չենք կարող գնահատել յուրաքանչյուր պահը: Մոլորակի վրա հավերժ չենք ապրելու: Նամակ ուղարկելու փոխարեն ուղղակի վերցրու հեռախոսը և զանգիր ինչ-որ մեկին: Զանգիր ծնողներիդ, խոսիր առօրյա սովորական թեմաներից: Այսպիսի պահերն են, որ իրական երջանկություն են պարգևում:
17. Ժամանակին կատարիր վճարումներդ և հեռու մնա փորձանքներից:
18. Խանդը կործանում է հարաբերությունները: Վստահիր կողակցիդ: Եթե դուք իրար չվստահեք, ապա էլ ո՞վ պետք է անի դա:
19. Եթե ցանկանում ես ինչ-որ բան անել կամ դառնալ որևէ մեկը, սակայն դա անհնարին է թվում, ապա, միևնույն է, փորձիր: Հավատա, տարիների հետ այն ավելի անհնար կթվա իրագործել:
20. Երբ առաջին անգամ ես հանդիպում որևէ մեկին, ապա մի պահ կանգ առ և գիտակցիր, որ իրականում նրա մասին ոչինչ չգիտես: Դուտեսնում ես նրա սեռը, տարիքը, հագուստը: Մոռացիր այս ամենի մասին: Դու ոչինչ էլ չգիտես: Հենց այս նյութական գնահատականներն են, որ սահմանափակում են քո և մնացած բոլորի կյանքը: