Գլխի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր կդառնա արդեն հաջորդ տարի. գիտնական
SocietyՄարդու գլխի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր կդառնա արդեն հաջորդ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Independent թերթը՝ վկայակոչելով Թուրինի համալսարանից նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոյի հայտարարությունը:
Սեպտեմբերի 20-ին Կանավերոն նյարդավիրաբուժության հարցերին նվիրված Surgical Neurology International միջազգային հանդեսում հրապարակել Է կենդանիների վրա կատարած վերջին երեք փորձերի արդյունքները: Ուսումնասիրությունները հաստատել են այս վիրահատության գլխավոր դժվարության հաղթահարման՝ ողնուղեղի ֆունկցիայի վերականգնման հնարավորությունը:
Գիտնականը հարավկորեական համալսարանի աշխատանքային խմբի հետ համատեղ վիրահատություն Է կատարել պարանոցի վնասվելուց հետո ամբողջովին պարալիզացված շան վրա: Երկու շաբաթ անց կենդանին կարողացել Է քայլել: Նաեւ փորձեր են կատարվել մկների եւ առնետների վրա:
Կանավերոն հույս ունի մարդու վրա վիրահատությունը կատարել մինչեւ 2017 թվականի վերջը: Վիետնամի հիվանդանոցներից մեկն արդեն հայտարարել Է դրա համար տեղ տրամադրելու իր պատրաստակամության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: