Անգլիայի լիգայի գավաթում տեղի կունենան 1/16 եզրափակչի հանդիպումները
SportՖուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում տեղի կունենան 1/16 եզրափակչի հանդիպումները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Անգլիայի առաջնության գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
Թիմերը լիգայի գավաթի խաղարկությունում վերջին անգամ հանդիպել են 2007 թվականին: 1/8 եզրափակիչ դիմակայությունում «Չելսի»-ն սեփական հարկի տակ կարողացել է հաղթել 4-3 հաշվով և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Լոնդոնյան ակումբը հետագայում հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է լոնդոնյան մեկ այլ ակումբի`«Տոտենհեմ»-ին: Անգլիայի առաջնությունում հաջող մեկնարկից հետո Անտոնիո Կոնտեի «Չելսի»-ն թուլացրել է խաղը և միավորներ է կորցնում: «Լեսթեր»-ը իր հերթին սկսում է աստիճանաբար հաջող հանդես գալ և 2 հաղթանակ է տարել վերջին խաղերում: Դիմակայությունում առավելությունը բուքմեյքերական ընկերությունները տալիս են լոնդոնցիներին:
«Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է, որ ժամանակին ցանկանում էր իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Անգլիական ֆուտբոլի ժամանակակից ամենհետաքրքիր դիմայություներից մեկը կսկսվի Երևանի ժամանակով` ժամը 22:45-ին:
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում այսօր տեղի կունենան նաև հետևյալ հանդիպումները.
«Բորնմուտ»-« Պրեստոն»
«Բրայթոն»-«Ռեդինգ»
«Դերբի Քաունթի»-«Լիվերպուլ»
«Էվերթոն»-«Նորվիչ Սիթի»
«Լիդս»-«Բլեքբեռն Ռովերս»
«Նյուքասլ»-«Վուլվերհեմփթոն»
«Նոթինգեմ Ֆորեսթ»-«Արսենալ»: