Այսօր խորհրդարանական երեք ուժեր` ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը մարզային այցելությունների շրջանակում այցելելու են հանրապետության երկրորդ քաղաք` Գյումրի: ORER.am-ի տեղեկություններով` Գյումրու Թատերական հրապարակն արդեն մարդաշատ է, իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ իրազեկման հավաքը մեկնարկում է ժամը 17:00-ին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին ընդառաջ` խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները մարզային այցելություններ են իրականացնում` հանրությանն իրազեկելով սպասվող հանրահավաքի մասին: