Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը
SportՍեպտեմբերի 22-ին Խանտի-Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի մինչև 14,16 և 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը հաղորդում է, որ մրցաշարին ընդհանուր առմամբ կմասնակցեն 221 տղա և 191 աղջիկ, ովքեր ներկայացնում են 57 երկիր:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 9 պատվիրակ՝ մոտ մեկ ամիս առաջ Պրահայում Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Մանուէլ Պետրոսյանը, 2015 թվականին աշխարհի մինչև 16 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն, 16-ամյա Արամ Հակոբյանը, մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճած Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Գրիգորյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Քրիստինե Սմբատյանը: