Որդու հուղարկավորության ժամանակ տեղի ունեցածը առ այսօր հանգիստ չի տալիս այս կնոջը (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ծնողի համար ամենասարսափելի բանն այն է, երբ զավակն իրենց շուտ է լքում այս աշխարհը: Վերջերս նման տխուր ճակատագրի է արժանացել նաև Ջոյը: Նրա փոքրիկ տղան՝ Տրեբբին, մահացել էր: Խեղճ մայրն անմխիթար վիճակում էր հայտնվել: Թվում էր, թե աշխարհում ոչ մի բան չէր կարող մեղմացնել նրա ցավը:

Թաղման արարողության ժամանակ սպիտակ դագաղը զարդարված էր տղայի նկարով, ծաղիկներով և փուչիկներով: Այդ ժամանակ էլ մի բան տեղի ունեցավ, որի տեսանյութը տարածվել է ողջ համացանցով:

Փնջից դուրս մնացած մի փուչիկ, կարծես հետևելով ինչ-որ մեկի հրահանգներին, գնաց դեպի լացող կնոջ մոտ և հպվեց նրա գլխին: Տղայի մայրն անտարբեր գտնվեց այդ ամենի նկատմամբ և թողեց, որ այն անցնի իր կողքով: Բայց, երբ նա նորից սկսեց լաց լինել, փուչիկը հետ շրջվեց և նորից դիպչեց կնոջը:
Սկեպտիկները կարծում են, որ փուչիկի նման «վարքի» պատճառը հելիումի արտահոսքն է:
Սակայն մայրիկը կարծում է, որ դա այլ նշան է…