Յուվենտուսը կորուստներով է մոտենում առաջիկա հանդիպմանը
SportԻտալիայի առաջնության 5-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալելու է «Կալյարիին»:
Վնասվածքների պատճառով այդ խաղը բաց են թողնելու Սամի Խեդիրան, Մեհդի Բենատիան և Պատրիս Էվրան,- հայտնում է «Football Italia»-ն:
Բենատիան մկանային վնասվածք ունի և բժիշկների վերահսկողության տակ է: Էվրան այսօրվա մարզմանը ծնկի վնասվածք է ստացել և վաղը բուժզննում է անցնելու:
Խեդիրային մարզչական շտաբը որոշել է հանգիստ տալ:
«Յուվենտուս» - «Կալյարի» հանդիպումը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 21-ին: