Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անկախությունը սերունդների աչքերով. BlogNews.am-ի հարցախույզը Երևանի փողոցներում

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21...

25 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման ուղի:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը: Իրականացավ հայ ժողովրդի անկախություն ունենալու դարավոր երազանքը:

Եվ այսօր` 25 տարի անց, հայ ժողովուրդն աշխարհին շարունակում է ներկայանալ  անկախ պետությամբ ու ազատ Արցախով:

Տոնին ընդառաջ BlogNews.am-ը շրջեց Երևանի փողոցներով և փորձեց զրուցել մեր համաքաղաքացիների հետ, հասկանալ բացարձակ անկախության մասին նրանց պատկերացումները և անկախ պետություն ունենալու նշանակությունը նրանց համար: 

Պատկերը մի փորք մտահոգիչ էր: Բոլոր տարիքային խմբերում գտնվող մեր համաքաղաքացիներին մտահոգում էր մեր անկախության հետագա ճակատագիրը: 

«Այն  ժամանակ ավելի անկախ էինք, քան հիմա: Հիմա ի՞նչ անկախություն: Եթե մեր սահմանները միայն մեր զինվորները չեն պաշտպանում, եթե մեր գույքն ամբողջությամբ ուրիշ պետության սեփականություն է, անկախությունը կիսատ է դառնում»:  70 տ.

«Ինչքան էլ ասենք, որ մենք անկախ են, բայց միևնույն է մենք մասամբ ենք անկախ, ինչ-որ չափով կախված ենք այլ պետություններից: Օրինակ, ապրիլյան պատերազմը. մենք հաղթել են, բայց  մեզ փորձում են  այլ ելք պարտադրել, ու  չհամաձայնվել էլ չենք կարող: Իրական անկախություն կլինի այն ժամանակ, երբ միայն հայ ժողովուրդը որոշի իր ճակատագիրն ու անելիքը»: 15 տ.

«Անկախությունն ինձ համար այն է, որ իմ երեխաները, իմ ընտանիքն ու հայ ազգը ապրի անհոգ, երջանիկ, և ամենակարևորը բարեկեցիկ ու պաշտպանված: Հիմա մենք բոլոր այս նշածները չունենք: Ունենք, բայց լիարժեք չէ»:  34 տ.

«Անկախությունն առաջին հերթին ենթադրում է կախում չունենալ, ունենալ ազատ կյանի իրավունք և ազատ լինել անել այն, ինչ ուզում ես: Օրինակ ինձ համար լիարժեք ազատություն կլինի այն, որ մեր զինվորներն իրավունք ունենան կրակել այն ժամանակ, երբ կցանկանան ու հետևանքների մասին չմտածեն, համարձակ լինեն»: 20 տ.

«Ցավոք 25 տարի է արդեն ապրում են Ռուսաստանում, բայց շատ եմ սիրում իմ հայրենիքը ու իմ ժողովրդին: Անկախ լինել նշանակում է, երբ ամեն բան քո ձեռքում է, իսկ հիմա մեր բանակի ու զինվորների շնորհիվ ամեն բան մեր ձեռքում է: Մենք հիմա հզոր ենք քան երբևէ»: 75 տ.

«Մենք հիմա լիարժեք անկախ ենք: Մենք Նժդեհի հետնորդներն ենք, մենք պայքարել ենք ու պայքարում ենք անկախության համար: Իհարկե գլոբալ առումներով շատ բաներից կախված ենք, բայց ամենակարևորը հոգով անկախ ենք, որն էլ բերելու է մեր պետականության ամրապնդմանը: Ես և իմ երիտասարդ ընկերները շարունակելու ենք պայքարել այս ամենի պահմանման համար»: 29 տ.

«Մեր անկախությունն ընդամենը 25 տարվա պատմություն ունի, դարերով այլ տերությունների լծի տակ ենք եղել, անազատ մարդու հոգեբանություն է ձևավորվել ու արմատացել. դա է  պատճառը, որ այսօր շատ մարդկանց մեջ դեռ կան ստրկամտության հետևանքները: Պետք է նախ մարդը ինքն իր մեջ շատ բան փոխի, ինքն իր ներսից ազատ ու անկախ լինի, հետո նոր մյուսներից պահանջի»: 35 տ.

«Շատ հարցերում անկախ ենք, բայց դա իհարկե լիարժեք չի: Խնդիրը նախևառաջ ժողովրդի մտածելակերպի մեջ է. պետք է սկզբում փոխել այդ մտածելակերպը, հետո նոր կառավարությունը և երկիրը: 

Լիարժեք անկախ լինել կնաշանակի, որ մարդը չունենա առօրյա հոգսեր, կապկպված չլինի տարբեր երևույթներից, ազատ լինի զբաղվել իր սիրած մասնագիտությամբ ու գործով»: 29 տ.

«Մենք անկախ լինել չենք կարող. մեր չորս կողմը, ինչպես ղարաբաղցիներն են ասում, թորքեր են: Վրացիներն էլ են այդ ցանկի մեջ, որովհետև նրանք շատ անկայուն են, մի օր քեզ հետ լավ են, հաջորդ օրը` վատ, նրանք երբեք մեզ չեն օգնել: Որոշ մարդիկ ասում են` ռուսները մեր նկատմամբ լավ չեն ու մենք կախված ենք նրանցից, բայց այդ նույն մարդիկ չեն հասկանում, որ եթե ռուսները մեզանից երես թեքեն, եթե մենք չունենանք փոխադարձօգնության պայմանագիր, նույն օրը մեզ կուլ կտան: Հիմա ռուսների շնորհիվ է, որ ոչ Թուրքիան և ոչ էլ Ադրբեջանը չեն համարձակվում մեր պետության ու սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարել: Մենք հիմա անկախ ենք, բայց այդ անկախությունն անկայուն է, ուստի պետք է միշտ լավ հարաբերությունների մեջ մնանք մեր դաշնակից պետության հետ: Պետք չի մոռանալ, որ մենք փոքր պետություն ենք»: 72 տ.

«Անկախությունը ոչ միայն մարդու, այլև ազգի համար ամենակարևոր բաներից մեկն է: Առանց անկախության գոյություն չունի պետություն: Մենք մասամբ ենք անկախ, որովհետև շատ ազատություններ սահմանափակված են, բայց դա ժամանակի հարց է»:17 տ.

«Չեմ կարծում, որ մենք լիարժեք անկախ ենք: Մենք մասամբ ենք ինքնիշխան, որոշ չափով կախվծխություն ունենք այլ պետություններից: Ոչինչ ինքներս չենք արտադրում, ամեն ինչը դրսից ենք ներկրում, դրա համար էլ անկախ չենք: Մենք պետք է ոչ միայն վերցնենք, այլև տանք, ուրիշները մեզանից պետք է կախված լինեն»: 12 տ.

«Փոքր պետություններն երբեք բացարձակ անկախություն չեն ունենում. նրանք միշտ զինվոր (пешка) են լինում գերտերությունների ձեռքում: Եթե պետությունը որոշի ամբողջությամբ անկախ լինի, դա նախևառաջ շատ մեծ ռիսկային քայլ է: Մեր տնտեսական, ֆինանսական, ռազմական անվտանգությունը կախված է այլ պետություններից»: 20 տ.

«Մենք տնտեսապես ամբողջովին կախված ենք այլ պետություններից, հետևաբար չենք կարող ամբողջովին անկախ լինել»:22տ.

Ահա այսպիսին էին մեր համաքաղաքացիների տրամադրությունները անկախության 25-ամյակին ընդառաջ:

Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան:

 

Նյութը` Անի Հակոբյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues