Նյու Յորք. Ահմադ Ռահամիին նոր մեղադրանքներ են առաջադրվել
SportՍեպտեմբերի 17-ին Նյու Յորքի Մանհեթենի շրջանում պայթյունն իրականացրած Ահմադ Հան Ռահամին ԱՄՆ-ին մեղադրել Է Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում եւ Պաղեստինում մուսուլմաններին ոչնչացնելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի դատախազությունը: Վերջինս մեղադրական եզրկացության 14 Էջում շարադրել Է անձանական օրագրի՝ իր վարկածը, որն առգրավվել Է 28-ամյա Ահմադ Հան Ռահամիին ձերբակալելիս:
Դատախազությունը սեպտեմբերի 20-ին 28-ամյա Ահմադ Հան Ռահամիին լրացուցիչ մեղադրանքներ Է առաջադրել չորս կետով, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքի պատրաստման եւ կիրառման, ինչպես նաեւ սեփականությանը վնաս հասցնելու մեջ: Եզրակացությունը բովանդակում Է այն երկու միջադեպերի հետ աֆղանցու առնչության վկայություններ, որոնք անցած հանգստյան օրերին տեղի ունեցան Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգներում:
Մանհեթենի կենտրոնում պայթյունը որոտացել Է սեպտեմբերի 17-ի երեկոյան Չելսի թաղամասում, որտեղ գտնվում են բազմաթիվ հանրաճանաչ ռեստորաններ, բարեր եւ խանութներ: Դրա հետեւանքով տուժել Է 31 մարդ, նրանք բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: