Անկախության 25-ամյակի զորահանդեսը լուսանկարներով
SocietyԱրցախյան պատերազմի հպարտ մարտիկներն են, մեր վետերանները, որոնք այսօր էլ բանակի ու զինվորի կողքին են, ինչպես այս ապրիլին էր, հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ. նրանք անմիջապես արձագանքեցին և նորից մարտադաշտ մեկնեցին կամավորականներից ջոկատներով:
#փառքուպատիվ ազատամարտիկներին
© #PANphoto / Karo Sahakyan

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահարներն են, որոնք Անկախության հռչակումից հետո մասնակցել են հանրապետությունում կայացած բոլոր զորահանդեսներին:
Մոնթեի գաղափարներին հավատարիմ` վարժարանը 1300-ից ավելի շրջանավարտ է ունեցել, որոնց մի մեծ մասը համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը։

Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, ՀՀ ԶՈւ Մարտական դրոշի և ՀՀ պահապան Խաչի դրոշակակիր խումբն է՝ զորահանդեսի հրամանատար՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ
© #PANphoto / Vahan Stepanyan

«Աստված պահպանի հայոց անկախությունը», ասացին ՀՀ ԶՈւ գնդերեցները՝ պատասխանելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 25-ամյակի առթիվ շնորհավորանքին
© #PANphoto / Vahan Stepanyan

«Տիգրան Մեծ» շքանշանակիր ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկներն են, որոնք ապահովում են Արցախի անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կյանքը
#փառքուպատիվ ԼՂՀ պաշտպանության բանակին
© #PANphoto / Vahan Stepanyan

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, առանձին հատուկ նշանակության բրիգադի զինվորներն են, որոնց շարքերում են կռվել ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտ Աշոտ Չախոյանն ու շարքային Սասուն Մկրտչյանը:
#փառքուպատիվ բրիգադի մարտիկներին
© DroDrone for #PANphoto
