Նորածին Սասունին հերոս քեռու՝ Սասուն Մկրտչյանի անունով են կոչել
SocietyՀայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ: Փոքրիկ Սասունը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 48 սմ հասակով:
Պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանը զոհվեց ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը` հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Հերոս զինվորը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Ուշագրավ է, որ հենց այդ օրը` ապրիլի 2-ին են Մկրտչյաններն իմացել, որ որդի են ունենալու:
Փոքրիկ Սասունին մաղթում ենք առողջ մանկություն: