Զլմ-ներ. Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է «Միսս Իսպանիա-2014» Դեզիրե Կորդերոյի հետ (ֆոտո)
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Լրագրողները բացահայտել են պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի նոր ընկերուհուն։ Նրանց տվյալներով՝ Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է Դեզիրե Կորդերոյի հետ, ով ներկայացրել է Իսպանիան «Միսս Տիեզերք - 2014» գեղեցկության մրցույթում։
Corazon իսպանական հրատարակչությունը գրում է, որ գեղեցկուհուն նկատել են Ռոնալդուի՝ Մադրիդում գտնվող շքեղ առանձնատանը։ Աղջիկը նաև ակնարկել է իր և ֆուտբոլիստի ռոմանտիկ հարաբերությունների մասին իր Instagram-յան էջում։
«Լավ բաները պահանջում են ժամանակ, սակայն իրապես մեծ բաները կատարվում են մեկ ակնթարթում», -գրել է Դեզիրեն իր էջում։ Նա նաև նկար է հրապարակել մադրիդյան «Ռեալ» ակումբի ստադիոնից։
23-ամյա գեղեցկուհին նախկինում հանդիպում էր մեկ այլ ֆուտբոլիստ Էնցո Ռենելայի հետ։ Իսպանիան «Միսս Տիեզերք - 2014» գեղեցկության մրցույթում նաև զբաղեցրել էր 6-րդ տեղը։




