Բրեդ Փիթ. «Ես կպայքարեմ Անջելինա Ջոլիի հետ երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության համար»
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ամուսնալուծությունը միշտ էլ բարդ ու նուրբ հարց է... Իսկ Ջոլիի ու Փիթի ամուսնալուծության մանրամասները վստահաբար դեռ երկար կքննարկվեն և ամենուրեք: Սակայն արդեն հիմա հայտնի են որոշ բաներ՝ Ջոլին Փիթից ֆինանսական օգնություն չի պահանջում, թույլ է տալու նրան անարգել հանդիպել երեխաների հետ, բայց ուզում է Փիթին զրկել խնամակալությունից:
TMZ-ը հայտնում է, որ Բրեդն էլ իր հերթին մտադիր է պայքարել ապագա նախկին կնոջ հետ իրենց վեց երեխաների հանդեպ համատեղ խնամակալության համար: Ինչպես ինսայդերներն են նշում՝ Փիթն ասել է.
«Ես պայքարելու եմ Անջելինա Ջոլիի հետ երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության համար: Էնջին, ըստ երևույթին, երազանքների գիրկն է ընկել, եթե կարծում է, թե կարող է պարզապես վերցնել ինձնից երեխաներին: Նա ոչ մի շանս չունի, ես համատեղ խնամակալություն եմ ուզում»:
Վստահեցնում են, որ դերասանը կնոջը «հրաշալի մայր» է անվանում ու չի ուզում նրան վնաս պատճառել ամուսնալուծության ժամանակ, սակայն թույլ չի տա կնոջը խանգարել իրեն: