Անկախության 25-ամյակին նվիրված համերգին հնչեց Ռիտա Սարգսյանի հեղինակած երգի կատարումը (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Մարզահամերգային համալիրում, ինչպես Tert.am-ն արդեն հայտնել է, այսօր տեղի ունեցավ Անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը։
Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մեծն Կիլիկիո տան Կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերյան Օհանյանը, նախարարներ, պատգամավորներ և այլ հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ:
Համերգն հնչեցին հայրենասիրական և անկախություն խորհրդանշող երաժշտական կատարումներ: Ելույթ ունեցան Նունե Եսայանը և Իվետա Մուկուչյանը, ովքեր կատարեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երգը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Այնուհետև կատարումներով հանդես եկան Դավիթ Ամալյանը, Սոֆյա Թումանյանը և այլոք:
Ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




