Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը 25-ամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն անկախության սերունդն է համարում

Society

Հայաստանի անկախ պետականության քառորդարյա հոբելյանը հայ ժողովուրդը նշում է բաց ճակատով՝ անցնելով դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված տոնական համերգի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ ճանապարհի մեկնարկին ի՞նչ ունեինք. երկիր, որի 1/3-ը բառի ուղղակի իմաստով հողին էր հավասարված աղետալի երկրաշարժի հետևանքով: Մարդիկ ապրելու տեղ չունեին, էլ չեմ խոսում աշխատանքի մասին: Եվ այդ պայմաններում հարևան երկրից ընդունել էինք հարյուր հազարավոր փախստականների: Ավելին՝ կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին: Մենք մեկնարկեցինք էներգետիկ ճգնաժամի և շրջափակման պայմաններում: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից, թերևս, ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ, բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը»,-  նշեց նախագահը:

ՀՀ Նախագահը հավելեց, որ հայ ժողովուրդը բոլոր փորձությունները հաղթահարեց իրեն հատուկ տոկունությամբ, իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ, հնարավորություններ գտավ պաշտպանելու Հայաստանն ու Արցախը՝ զարգացնելով տնտեսությունն ու հասարակական կյանքը: «Ինձ համար 25-ամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը, ասել եմ և նորից կրկնում եմ, անկախության սերունդն է: Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլև պատիվ: Նոր սերունդ, որը բաց է աշխարհի առաջ և կրթվ ած է ավելի լավ, քան նախորդ սերունդները, նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքները, սերունդ, որի համար ազատության և ժողովրդավարության սկզբունքները մտածողության և աշխարհընկալման հիմքում են: Սա նոր սերունդ է, որը չի հանդուրժում և չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների և ազատությունների սահմանափակման որևէ քայլ: Վերջապես սա մի սերունդ է, որը պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է առյուծի նման»,- ասաց Նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կարելի է մի շենք ավելի կամ պակաս կառուցել, բայց մեզ համար ամենակարևորը մրցունակ և հաջողակ հասարակություն կառուցելն է, մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, ովքեր վաղը ներկայացնելու են այս հասարակությունը: «Ավելին, արդեն այսօր նրանք ներկայացնում են այս հասարակությունը՝ դրանով իսկ փառք բերելով մեր երկրին: Ինչպես չհպարտանանք այն երեխաներով, որ յուրաքանչյուր տարի մեդալներ են շահում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում: Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ, ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնում ե՞ք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում, ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը:

Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարևորը. պետությունը գործիք է, որը պիտի ծառայի մարդուն և ոչ հակառակը: Անկախության սերունդը ցանկանքում է բարեփոխել այդ գործիքը: Նա ճիշտ ճանապարհի վրա է. մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով»,- նշեց նախագահը:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia