Հրդեհ Շատվան գյուղում
SocietyՍեպտեմբերի 21-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շատվան գյուղի թիվ 1 փողոցի տներից մեկի բակում այրվում է մոտ 750 հակ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.36-ին, մարվել՝ 21.46-ին: