Ջոլիի տատիկ. «Անջելինայի կողքին շատ ընկերներ չեն մնացել»
LifestyleՋոլիի ու Փիթի ամուսնալուծությունը կրքեր է բորբոքում համաշխարհային մամուլում: Եվ մինչ ամուսինները փորձում են իրենց խնդիրները լուծել, շատ աստղեր իրենցմեկնաբանություններով են հանդես գալիս
Անմասն չի մնացել նաեւ Ջոլիի տատիկը՝ Էլկե Բարթրանը: Հիշեցնենք, որ Ջոլիի ծնողները՝հայտնի ամերիկացի դերասան Ջոն Վոյթն ու ֆրանկոկանադական դերասանուհի Մարշելին Բերտրանը բաժանվել են 1976 թ: Մարշելին Բերթրանը 2007-ին 56 տարեկանում մահացել է քաղցկեղից:
Ժամանակին Ջոլին խոստովանել էր, որ ինքը ընկերներ չունի,որոնց հետ կարող է խոսել, ու Փիթը նրա միակ զրուցակիցն էր:

Ջոլիի տատիկը՝ Էլկե Բերթրանը մի քանի լուսանկար է ներկայացրել Էնջիի մանկությունից:

Լուսանկարներից մեկում Ջոլին եղբոր հետ է

«Անջելինայի կողքին շատ մտերիմներ այլեւս չկան՝ նա ունի հայր՝ Ջոն Վոյթը, որի հետ ժամանակին չէր խոսում, քանի որ նա լքել էր մորը: Բայց հետո Փիթի շնորհիվ նա վերականգնեց հոր հետ հարաբերությունները: Իսկ ինձնից ընտանիքս հրաժարվեց, երբ մահացավ Էնջիի պապը՝ Ռոլանդը: Դա Էնջիի մայրն արեց: Ես Էնջիին մինչեւ հիմա սիրում եմ: Ես չեմ ուզում ստիպել, որ նա հաշտվի ինձ հետ, ես ունեմ ընկերներ: Ես նրան վերջին անգամ տեսել եմ, երբ 10 տարեկան էր»:

Էնջիի տատիկը հիմնականում բարեգործությամբ է զբաղված,նրան վերջերս Լոս Անջելեսում են տեսել՝ անօթեւաններին սնունդ բաժանելիս:

Աղբյուր՝ Daily Mail