Տավուշում խոշոր վթարից տուժած 4-ամյա երեխային տեղափոխել են Երեւան. կոտրվածքներ ունի
SocietyNEWS.am-ը գրում է.
Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այսօր՝ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած 4-ամյա երեխային տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Իջեւանի բժշկական կենտրոնից, որտեղ վթարից հետո տեղափոխվել էին տուժած 5 քաղաքացիները:
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան կոտրվածքներ ունի, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս 4 քաղաքացիների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում, նրանք բուժումը կշարունակեն Իջեւանի բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2106» մակնիշի 24 UL 434 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VV 465 համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ՝ 30-ամյա Ա. Ա.-ն, ուղեւոր՝ 4-ամյա Հ. Ա.-ն եւ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդ՝ 37-ամյա Վ. Պ.-ն, ուղեւոր՝ Ա. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ: