Ծակքար գյուղում երկհարկանի տունը հրդեհվել է
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 15-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 երկհարկանի տան տանիքը (մոտ 300 քմ) եւ պահեստավորված անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել՝ 12.55-ին։
Այրվել է պահեստավորված անասնակեր (200 հակ) եւ տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 150 քմ հատված: