Միհրան Հարությունյանը՝ Ասկերանի զորամասում (լուսանկարներ)
LifestyleՌիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն այցելել է Արցախ եւ հանդիպում է ունեցել Ասկերանի չորրորդ պաշտպանական գնդի զինծառայողների հետ:
«Այս տղաներն արժանի են հարգանքի: Ես ուրախ էի հանդիպել նրանց հետ եւ շատ հուզված էի: Մաղթում եմ նրանց խաղաղություն, ուժ, համբերություն եւ Աստծո բարեհաճությունը»,- Ինստագրամում գրել է Միհրան Հարությունյանը զինծառայողների հետ հանդիպումից հետո:

