«Զինված խմբի» գործով մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադված նոր մեղադրանքը
SocietyNEWS.am-ը գրում է.
«Զինված խմբի» գործով մեղադրյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանի համար անհասկանալի է՝ ինչու են իր պաշտպանյալին ու նույն գործով մյուս երկու տասնակ մեղադրյալներին առաջադրել նոր՝ իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու մեղադրանք:
«Գառնիկ Մարգարյանի եւ Արթուր Վարդանյանի միջեւ հանցավոր համաձայնություն տեղի չի ունեցել իշխանությունը յուրացնելու: Նման թեմա բացվել է նոյեմբերի 17-ին, Գառնիկ Մարգարյանը նրան դուրս է հանել, նունը պնդել է եւ առերեսման ժամանակ, Արթուր Վարդանյանն էլ ասեց, որ համաձայնություն տեղի չի ունեցել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մեղադրանքի ծանրանալուց հետո Գառնիկ Մարգարյանը համոզվել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հովիկ Արսենյանը նշեց, որ Գառնիկ Մարգարյանը ցուցմունք չի տվել՝ պնդելով իր նախկին ցուցմունքները:
Վլադիմիր Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես շինծու ինչ-որ բան է տեսնում մեղադրանքի մեջ: Նա նշեց, որ իր պաշտպանյալը նույնպես չի ընդունում մեղադրանքը:
Նոր՝ խստացվախծ մեղադրանքով մեղադրյալներին սպառնում է առավելագույնը 7.5 տարով ավելի խիստ պատիժ:
Նշենք, որ նախկին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, (223-րդ հոդվածի 1-ին մաս, 235-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանքներին ավելացվել է իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու մեղադրանքը (35-300-րդ հոդված):