Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամենավտանգավորը՝ իշխանության հետ սերտաճած մենաշնորհն է

Society

«Մոնոպոլիան միշտ չի վատը: Եթե այն բնականոն, մրցունակ դաշտում է, ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին»: Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Կարեն Կարապետյանի այս միտքը մենաշնորհի ապոլոգիա և պաշտպանություն է: Անշուշտ, բոլորն էլ գիտեն, որ մոնոպոլիան վատ բան է, սակայն ոչ բոլորն են հասկանում, որ հատկապես փոքր շուկաներում առանց մենաշնորհների էլ հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ Նոր Սահմնադրության հոդված 33.1-ում նշվում է «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»:

Խորհրդային տոտալ մենաշնորհային տնտեսությունը թոթափած Հայաստանի համար, անշուշտ դեռևս շատ ժամանակ է պետք ձերբազատվել տնտեսության մեջ դրա դրսևորումներից: Ցավոք սրտի, մեր երկրում մենաշնորհները սովորական երևույթ են դարձել տարբեր բնագավառներում՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարումը, երկաթուղային տրանսպորտը, որոշ ապրանքների ներկրում և այլ ոլորտներ:

Եթե, մի կողմ դնենք բնական մենաշնորհները, ապա ունենք ոլորտներ, որտեղ դրանց առկայությունը իսկապես վտանգավոր է, այդ թվում նաև այդ ոլորտներում գերակա դիրք ունեցող տնտեսավարողների պարագայում: Խոսքը վերաբերվում է հատկապես մի շարք ապրանքների ներմուծմանը: Ըստ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ունի ամենամոնոպոլիզացված տնտեսությունը: Ապրանքային շուկայում շրջանառության մոտ 40% բաժին է ընկնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբեյկտներին: Գերիշխող է համարվում այն սուբյեկտը, որը տիրապետում է շուկայի 30%-ին:

Բնական մենաշնորհներից բացի, կարող են լինել մենաշնորհային կառավարման այլ դեպքեր, օրինակ պետական մենաշնորհը, երբ պետության (կամ պետական ձեռնարկության) ձեռքին է գտնվում որևէ ապրանքի արտադրության կամ ծառայության մոնոպոլիան: Կամ ասենք, մասնավոր մենաշնորհը (հայրենական կամ օտարերկրյա), որը գործում է պետության թույլտվությամբ: Շատ դեպքերում պետական մոնոպոլիայի նպատակահարմարությունը վիճելի է, սակայն որոշ դեպքերում կարող է արդարացված լինել:

Օրինակ, հիմա էլ շատ են հնչում կարծիքներ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և վաճառքը պետական վերահսկողության տակ առնելու անհրաժեշտության մասին, որի նպատակը այդ ոլորտից ստացվող եկամուտների կենտրոնացման հաշվին պետության եկամուտների ավելացումն է: Նման առաջարկություններ են հնչում նաև հացամթերքների արտադրության և վաճառքի, կամ օրինակ լոտոնների և վիճակախաղերի կազմակերպման մոնոպոլացման վերաբերյալ: Լւորջ հիմնավորումներ կան նաև ամբողջ հանքարդյունաբերության, կամ նրա մի ճյուղի, օրինակ՝ ոսկու արդյունահանման պետական մոնոպոլացման վերաբերյալ: Անշուշտ, այստեղ վիճելի դրույթներ կան և մենաշնորհը, կարող է արդարացված կարող է լինել մեր պայմաններում գտնվող երկրների համար:

Այստեղ, բոլոր դեպքերում էլ խնդիրը արդյունավետ կառավարման մեջ է: Հենց էֆեկտիվ կառավարում ունեցող պետությունը պետք է ապահովվի, որպեսզի չեզոքացվի մենաշնորհի բացասական հետևանքները կամ չչարաշահվի գերիշխող դիրքը, իսկ տնտեսության մեջ սահմանվեն հավասար պայմաններ:

Իհարկե, ամենավտանգավորը իշխանության և կրիմինալի սերտաճման արդյունքում ձևավորված մենաշնորհները և գերակա դիրքեր ունեցող ընկերություններն են, հենց որին էլ ուղղղված են հասարակության քննադատությունները և որի արմատախիլ անելուն էլ պետք է ուղղված լինեն բոլորի ջանքերը: Այստեղ, այնքան էլ կարևոր չէ՝ օրենքի շրջանակներում, թե օրենքից դուրս ձևավորված մենաշնորհների մասին է խոսքը: Մեծ ազդեցություն ունեցող կրիմինալը կամ օլիգարխիան նույնպես կարող է ցանկացած մենաշնորհ օրինականացնել: Հենց այսպիսի մոնոպոլիաներն են ամենահրատապ խնդիրը, քանի որ այն հարվածում է մեր տնտեսության «ողնաշարին»՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:

Վերջում նշենք, որ նոր սահմանադրության պահանջներին համապատասխան, մրցակցության սահմանափակումը և մենաշնորհի հնարավոր տեսակները պետք է սահմանվեն նոր օրենքում, այսինքն, պետք է նշվի, թե կոնկրետ որ ոլորտներում է մենաշնորհները թույլատրելի և ինչով են դրանք հիմնավորված, ինչպես նաև, թե որ ընկերությունները իրավունք ունեն մենաշնորհային դիրք գրավել և ինչու։ Պետք է օրենքում, հստակ նշվի նաև, թե խախտումների համար ինչպիսի հայեցակարգով և տրամաբանության են պատիժներ սահմանվելու:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia