ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն գյումրեցիներին ողջունեց, որպես ՀՀ արժանապատիվ ժողովրդի: Գյումրիի Թատերական հրապարակում իրազեկման հանրահավքի ժամանակ Արամ Մանուկյանը, խոսքն ուղղելով գյումրեցիներին, ասաց. «Այս հոսանքի դեմը ոչ ոք չի առնի: Այս հոսանքի դեմը թողս չփորձի առնել իշխանությունը, պետք չէ, որ այս հոսանքը ձեզ տանի: Բոլորը մերն են, մեր հայերն են, բոլորն ապրելու են այս երկրում: Այստեղ չեն ապրելու մի քանի հոգի, ովքեր սկնի նման աճել են մի ծառի վրա, որը կոչվում է Հայաստան և ուտում են այդ ծառը: Ծառը չենք կտրելու, սնկերն ենք վերացնելու»,- հայտնում է Orer.am-ը: Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծվել` երեք քաղաքական ուժեր զգալով վերահաս վտանգը ոտքի են կանգնել Հայաստանը կործանումից փրկելու համար. «Ուստի ես ձեզ հրավիրում եմ ձեր բաժին ազատությունն Ազատության հրապարակից վերցնելու»: