Իբրահիմովիչը պարտք է ՊՍԺ-ին
SportՖրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է սառեցնել թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձի 30 տոկոսը, հայտնում է «L’Equipe»-ը:
Փարիզյան ակումբը նման որոշում կայացրել է շվեդ հարձակվողի պարտքի պատճառով:
2012 թվականին, երբ Իբրահիմովիչը իտալական «Միլանից» տեղափոխվել էր փարիզյան ակումբ, ՊՍԺ-ն վճարել էր ֆուտբոլիստի տրանսֆերի հարկերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս հարձակվողը գրավոր երաշխիք էր տվել, որ ակումբին կվերադարձնի վճարված գումարները, սակայն դեռ չի կատարել իր խոստումը: