Ինչո՞ւ էր վաղ առավոտյան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին այցելել սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի միջնորդությամբ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում 20 օր հանգիստ անցկացնող «Արմեններ» պարային համույթի 28 դավթաշենցի սաներն այսօր արդեն Երևանում են:
Նրանց և նախաձեռնության հեղինակ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին դիմավորեց և հյուրընկալեց վարչական շրջանի ղեկավարը:
Ռուսլան Բաղդասարյանը ողջունեց սաներին, հետաքրքրվեց նրանց առօրյայով: Սաները մեծ ոգևորությամբ կիսվեցին տպավորություններով, շնորհակալություն հայտնեցին Ռ. Բաղդասարյանին միջնորդության համար: Սաները վերադարձան հայրենիք պատվոգրերով։
Ի դեպ, անկախությունից հետո առաջին անգամ է, որ Հայաստանից երեխաներ են մեկնում «Արտեկ»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի