Brent նավթի գինը սեպտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 48 դոլարը
EconomicsBrent տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Լոնդոնի ICE բորսայում առևտրի ընթացքում աճել է 0,84%-ով՝ մինչև 48,05 դոլար մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ այդ տեսակի նավթի գինը 48 դոլարի հասել է 2016 թ. սեպտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Նավթի գինը բարձրացել է նորության ֆոնին, որ Սաուդյան Արաբիան առաջարկել է կրճատել իր նավթարդյունահանման ծավալը, եթե Իրանը համաձայնի այս տարի սառեցնել իր արդյունահանման մակարդակը: Ներկայումս Իրանում նավթի արդյունահանման մակարդակը կազմում է 3.6 միլիոն բարել: Իրանը մտադիր է այդ ցուցանիշը հասցնել մինչև օրական 4 միլիոն բարելի և հետո նոր համաձայնություն տալ նավթարդյունահանման մակարդակի սառեցմանը: