Երևանում սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է մինչև 25 աստիճան տաքություն
SocietyԱռաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, այսօր օրվա ընթացքում հանրապետության տարածքում տեղումները կպահպանվեն, իսկ գիշերվանից երկինքը կպարզի:
«Այս գիշեր օդի ջերմաստիճանի նվազում կլինի, իսկ արդեն վաղը ցերեկը սպասվում է ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային շրջաններում առաջիկա գիշերը կանխատեսվում է մինչև -2…-4 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում գիշերը ջերմաստիճանը կլինի +4 …+6-ի սահմաններում: Սեպտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Մայրաքաղաքում, Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը սպասվում է +18… +20 »,-ասաց Զարուհի Պետրոսյանը:
Մայրաքաղաքում, հանրապետության մյուս տարածքներում առաջիկա երկու օրերին առանց տեղումների եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էլ աստիճանաբար կսկսի բարձրանալ: Սեպտեմբերի 27-ին Երևանում ցերեկը սպասվում է մինչև 25 աստիճան տաքություն:
Սեպտեմբերի 28-ից հետո հանրապետության որոշ մարզերում տեղումները կվերսկսվեն, իսկ Արարատյան դաշտում, Երևանում կպահպանվի առանց տեղումների եղանակ: