Իշխանությունները հաշվի են առել Վարդան Պետրոսյանի բացառիկ տաղանդը
AnalysisՕրերս մեծ էկրան բարձրացավ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ նկարահանված «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը պատմում է մարդկային արժեքների, ընկերության, սիրո, դավաճանության և հայրենասիրության մասին:
Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես ուշագրավ էր նաև հանգամանքը, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը նկարահանվել է ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների ֆինանսական աջակցությամբ, որտեղ, ի թիվս այլ դերասանների, նկարահանվել է նաև սիրված ու տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանը:
Ի դեպ, փաստենք, որ չնայած վերջին իրադարձություններին, այս անգամ իշխանությունները կարողացել են մեծահոգի գտնվել և ընտրություն կատարել ոչ թե լավի ու միջակի միջև, այլ թույլ են տվել, որպեսզի տաղանդավոր դերասանը մարմնավորի հերոսներից մեկին՝ դրանով իսկ ցույց տալով, որ ընդունում, գնահատում և արժևորում են տաղանդավոր դերասանին:
Զարմանքով արձանագրենք, որ իշխանությունները, ովքեր տարբեր ոլորտներում մշտապես խոչընդոտել են ընդդիմադիր կամ ոչ յուրային անձանց գործունեությունը, այնուամենայնիվ, չեն վարանել հաշվի առնել մարդու տաղանդը, ով, բացի այլ, հայտնի խնդիրներից, մշտապես աչքի է ընկել հակաիշխանական դիրքորոշումներով. Հուսանք, որ իշխանությունների համար այլևս ծանոթ, բարեկամ, ազգական գործելաոճն իր տեղը զիջել է տաղանդին և արդյունավետ աշխատանքին:
Արմինե Գրիգորյան