Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 8.7 միլիոն դոլարի առք և վաճառք
EconomicsԱրտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 19-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 84 միլիոն 831 հազար 430 դոլար՝ 472.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78 միլիոն 645 հազար 590 ԱՄՆ դոլար՝ 474.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 473.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 803 հազար 693 եվրո 527.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով,և վաճառվել 12 միլիոն 469 հազար 764 եվրո 532.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 327 մլն 862 հազար 996 ՌԴ ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 400 մլն 704 հազար 903 ՌԴ ռուբլի 7,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: