Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

ՀՀ անկախության 25-ամյակ 

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ելույթ ունենալով ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, նշեց, որ առաջ շարժվելու հայ ժողովրդի բանաձևը շատ պարզ է` աշխատանք, աշխատանք և աշխատանք:«Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել»: Նա նաև հավելեց. «Մենք միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական»։

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը: Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՄարիաԶախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հանդիսանում են բարեկամական պետություններ: «Զինտեխնի կայի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանությաննախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերինհամապատասխան»,- ասել է Զախարովան: 

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն 2016 թվականի սեպտեմբերի 21-ին շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսավոր համերգի ընթացքում: «Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանքհամակարգային փոփոխություններ են, որոնց ա րդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

Ներհայաստանյան զարգացումներ 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-օգոստոսին 2.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 28.2 տոկոսով: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են 161 համայնքներում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին: «Իհարկե, ոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածու, բայց մենք առաջադրել ևպաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածություն, ովքեր անկուսակցական են: Նրանցից ավելի քան 20-ը ևս հաղթելեն»,- հայտնեց Թադևոսյանը: ՀՀԿ-ական թեկնածուները  պարտվել են շուրջ 20 համայնքում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը դա նորմալ երևույթ է համարում, քանի որ դա տեղի է ունեցել արդար մրցակցության պայմաններում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահի հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակման մասին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կառուցվածքային փոփոխություններն ինքնանպատակ չի համարում: Կառավարության նիստում վարչապետը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը և նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության վերանվանման հետ կապված ցանկացել են հատուկ շեշտադրել գործարարներին, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որը գործարարի «ձեռքից բռնած» օգնելու է, որ նրա համար խոչընդոտներ չստեղծվեն: Նոր որոշմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է դառնա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։ Անդրադառնալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող Ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասաց, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: «Տրամաբանություննայն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է< b> ոչ արդյունավետ ծախսերի: Չեմ ուզումստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլտեղափոխում ենք Տրանսպորտի և կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենքՏուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջև, քանի որ հարևան երկրինմենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք Ճարտարապետության ևմշակութային պահպանման կոմիտե»,- ասաց Կարապետյանը: Խոսելով ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտեի մասին` վարչապետը նշեց. «Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ է համարում,որովհետև գտնում է, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայցմենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ եւ քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:  Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետեւ դրանք կերտվել են միասնաբար: Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման եւ ամրապնդման, համազգային նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ անմնացորդ նվիրումի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին: «Ես հպարտ և ուրախ եմ, որ մեր դարերով երազածպետության քառորդդարյա հոբելյանին դուք ժամանել եք ոչ< b> որպես հյուր, այլ որպես տանտեր, որպես լիարժեքմասնակից»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար հետևողականորենդառնում է իրական տուն»: 

Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդուն` Արշակ Գրիգորյանին, Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել սեպտեմբերի 20-ին ժամը 13:20-ից 13:30-ի սահմաններում: Արշակ Գրիգորյաննունեցել է գլխի միջանցիկ, թափանցիկ հրազենային վնասվածք: Արշակ Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց: Ըստ որոշ տեղեկությունների` նրան գտել են իրենց տան նկուղում: Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք եղական ինքնակառավարման մարմինների ընտրությ ուններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չկա, և դա կապված չէ տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երևանում պաշտոնապես բացվեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի խոսքով` ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներիններկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

 

Ղարաբաղյան հակամարտություն

Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մի քանի օրից կներկայացվի Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի`Սենատի քննարկմանը: Այս մասին  ասուլիսի ժամանակ նշեց Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը:

Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է,միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Նախագիծը հեղինակել է Անդյան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո Դե Լա Կրուզը: Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, որն իրագործվել է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և խլել 1,5 միլիոն մարդու կյանք:

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը իսկական պատուհաս կարող է դառնալ թուրքերի համար: Այս մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է թուրք սյունակագիր Ալի Էյուբօղլուն: Հեղինակը նշում է, որ երկար տարիներ թուրքերը պայքարել են տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի դեմ, որոնք «իսկական գլխացավանք էին դարձել»: «Առաջիկայում ևս< b> մեկխնդրի առաջ կկանգնենք»,- գրում է Էյուբօղլուն՝ պատմելով «Խոստումը» ֆիլմի մասին:

Ես միշտ եղել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը:Նման հայտարարությամբ հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ընթացքում հանդես եկավ Իսրայելի կնեսետի փոխխոսնակ, Իսրայել- Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը: «Ես ցանկանում եմնշել, որ Հայոց ցեղասպանութ յան ճանաչման կողմնակիցների թիվը Կնեսետում պարբերաբար աճում է: Ամենամեծձեռքբերումը այս հարցում Կրթության հանձնաժողովի կողմից պաշտոնապես այդ փաստը ճանաչելն էր: Այո, սաԻսրայելի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն սա արդեն առաջխաղացում է այս հարցում, եւ իմ կարծիքով՝ < b>շատ նշանակալի»,- ընդգծեց Կնեսետի փոխխոսնակը:

Հայաստան և աշխարհ

Ամերիկայի Միացյան Նահանգները շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ներդրումների համար: Այդ մասին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին նախագահեց փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի առաջին նիստը։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը սեպտեմբերի 20-ին Հայաստանի անունից ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։ 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությաբ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ի առավոտյան տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 19-22-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների զարգացմանը միտված համաժողովին: Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև նոր հուշագիր է ստորագրվել, որն իր մեջ ներառում է խորը համագործակցություն տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական ոլորտներում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես Է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել Է ավելի քան 30 տարի առաջ: Համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն: Պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով ՌԴ Աստրախան քաղաքում սեպտեմբերի 24-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ցուցադրությունն ունենալու է 7 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրա­գույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», «ՀՀ Նա­խագահի հանդիպումները»: Ներկայացվելու է շուրջ 100 լուսանկար: Ցուցադրությունը շարունակվելու է Վոլգոգրադում:  

Սփյուռք

Հոլանդիայում հայերի նկատմամբ խռովություն հրահրողը կկանգնի դատարանի առջև: Ինչպես նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հոլանդիայում նման դեպք առաջին անգամ է, երբ հայատյաց կեցվածքով հանդես եկողը կանգնում է դատարանի առջև:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Ստամբուլի հայկական դպրոցի պատերին հակահայկական գրությունների հետ կապված գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարանին: Ստամբուլի Ուսկուդար (Սկյուտար) թաղամասի հայկական Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին օգոստոսի 16-ին ռասիստական գրություններ էին հայտնվել։ Դրանից հետո սեպտեմբերի 19-ին` Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը, ռասիստական գրություններ էին հայտնվել Սկյուտարի հայկական Գալֆայան դպ րոցի պատերին։ 2016 թվականի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը ևս նույն դպրոցի պատերին ինքնությունն անհայտ անձիք հակահայկական գրություն էին թողել։

 «Հրանտ Դինք» միջազգային 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ստամբուլի «Լյութվի Քըրդար» կենտրոնում: Մրցանակների են արժանացել Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշներից մեկը համարվող Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան և Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար:

Միջազգային խճանկար

 «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայի ընտրություններում իր ամենահամոզիչ հաղթանակներից մեկն Է տարել՝ ստանալով ընտրողների ձայների ավելի քան 54 տոկոսը եւ սահմանադրական մեծամասնություն ապահովելով մանդատների ռեկորդային թվաքանակով: Նրա հետ միասին խորհրդարանի ստորին պալատ են անցնում ՌԴ-ի Կոմկուսը, ՌԼԴԿ-ն եւ «Արդար Ռուսաստանը»: ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորակա ն նամակ է հղել«Միասնական Ռուսաստան» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Սիրիայում հրադադարի ռեժիմն սպառնալիքի տակ Է դրված «հրեշավոր պատահարի»՝ Սիրիայի կառավարական զորքերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի պատճառով: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

ՄԱԿ-ն անվտանգության նկատառումներով Սիրիա բոլոր հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցրել Է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարների համատեղ շարասյան գնդակոծումից հետո:

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ սիրիական բանակին հասցրած ավիահարվածների համար: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում քիմիական զենք են օգտագործել ամերիկյան զորքերի դեմ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:

Ամերիկացի զինծառայողները հաստատում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ս

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates