Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ
LifestyleԴեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն:
Ժնևի ուռուցքաբանության կենտրոնի ներկայացուցիչները անցկացրել են համապատասխան հետազոտություն և պարզել, որ քաղցկեղային ուռուցքների գոյացմանը նպաստում են հենց այդ դեզոդորանտներում պարունակվող որոշ քիմիական տարրերի ագրեսիվ վարքը:
Հետաքրքիր է, որ ալյումինի մեջ պարունակվող որոշ աղեր կարող են ներթափանցել քրտնագեղձերի ուղիներով և դրանք խցանել: Արդյունքում ստացվում է հոյակապ հակաքրտինքային միջոց: