«Տոտենհեմ»-ն իսկական փորձություն կլինի «Մանչեսթեր Սիթի»-ի համար. Գվարդիոլա
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է մրցաշրջանի մեկնարկային հատվածը, ինչպես նաև խոսել իր թիմի առաջիկա հանդիպումների մասին:
«Մենք կարողացանք սկսել մրցաշրջանն այնպես, ինչպես ծրագրել էինք: Հաղթանակները վստահություն հաղորդեցին մեր թիմին:
Պրեմիեր լիգայում պայքարը շատ թեժ է լինելու: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Լիվերպուլ»-ը լուրջ հավակնություններ ունեցող թիմեր են: Չեմ կարծում, որ մեզ հեշտ մրցաշրջան է սպասվում:
Առաջիկայում ունենք հանդիպում «Տոտենհեմ»-ի հետ, որն իսկական փորձություն կդառնա մեզ համար», – ասել է Գվարդիոլան: