Լեհաստանում կենդանաբանական այգում արջը փորել-հանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների արկ
SocietyԼեհաստանի Պոզնան քաղաքի կենդանաբանական այգու Եվա անունով արջը հայտնաբերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների արկ՝ փորելով իր վանդակի տարածքում, հայտնում է Fact24-ը:
Կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկը նկատել է, որ արջը բերանով բռնել է տարօրինակ առարկա, որը 40-սանտիմետրանոց արկն է եղել: Կանչվել են սակրավորներ և ոստիկաններ, որոնք հատուկ սարքավորումների միջոցով ստուգել են տեղանքը:
Սակրավորները արկը տարել են զորանոց և այնտեղ ոչնչացրել: