Մարզերում ՃՈ աշխատակիցները տեսախցիկներ են կրելու
Society2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ են կրելու նաեւ հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները։
Տեսախցիկները տրվելու են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորելու, ինչպես եւ ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով: