Եղել է, որ ֆինանսական կողմը չի բավարարել, պատահել է՝ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել. Նելլի Խերանյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ`
«Կյանք ու կռիվ» ֆիլմում իր մասնակցությն,տեւական դադարից հետո կրկին սերիալում նկարահանվելու
իր որոշման և այլ թեմաների մասին:
Խոսելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց.
«Հարյուր տոկոսանոց հարմարավետ աշխատանքային պրոցես էր ստեղծված: Որևէ բան ինչ չի զայրացրել, չի ազդել նյարդերիս վրա և որևէ բանից ես եմ անհանգստացել»:
Իսկ թե ի՞նչը կարող էր նկարահանման հրապարակում զայրացնել Նելլի Խերանյանին, դերասանուհին
հստակեցրեց.
«Գիտեք, ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է այն փաստը, որ որևէ բան իրեն չզայրացնի:
Ես ինքս կարող եմ շատ փոքր բանից զայրանալ և շատ մեծ բանի նկատմամբ կարող եմ անտարբեր լինել, օրինակ` կարող եմ անհարգալից որևէ
արտահայտությունից, հայացքից կամ
ստեղծված անհարմարությունից նյարդայնանալ ու նեղսրտել»,- մեզ հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:
Նրա խոսքով` «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման գործընթացից ինքը միմիայն դրական լիցքեր ու հաճույք է ստացել:
Շարունակությունը՝ այստեղ: