Բժիշկները ապրելու շանս չէին տալիս այս փոքրիկին… Այն, ինչ արեց հայրը նրա համար, անգին է (լուսանկարներ)
LifestyleEnterTrain.am-ը գրում է.
Ամեն օր կարելի է լսել մամուլով սարսափելի ախտորոշումների մասին, որոնք բժիշկները տալիս են մարդկանց, ինչպես նաև վիրահատական ահռելի գումարների մասին:
Ամենավատն այն է, որ սարսափելի հիվանդությունների զոհ են դառնում անմեղ երեխաները:
EnterTrain-ը ներկայացնում է պատմություն, որը ստիպում է հավատալ լավագույնին ու ցույց է տալիս մարդկային ոգու ամրությունը:

Լեյմ Մորսմանը փոքրիկ ամերիկացի տղա է, ով լույս աշխարհ եկավ սարսափելի հիվանդությամբ՝ ողնաշարի խոռոչով:
Նրա ծնողները՝ Սառա ու Բրայան Մորմանները, հայտնվեցին անելանելի վիճակում՝ հոսպիտալացումը, ինտենսիվ թերապիան ու երեխայի վիրահատությունը մեծ գումար արժեին:
Ախտորոշումը կատարվել էր դեռ մոր արգանդում:

Մի անգամ Բրայանի գլխում հանճարեղ միտք ծագեց՝ գումար հավաքել որդու բուժման համար… մասնակցելով փառատոնի: Առաջին անգամ նա նման քայլի դիմեց Ալաբամա քաղաքում ու իր մրցակցից առաջ անցավ 3,5 րոպեում:
Սակայն հուսահատ հայրը դրա վրա կանգ չառավ: Հաջորդ առավոտ նա մասնակցեց Tobacco Road Marathon-ին ու եզրագիծը հատեց 2:32:39 ժամանակում:
1 շաբաթ անց նա առաջին տեղն զբաղեցրեց Yeungling Shamrock Marathon-ում, որն անցկացվում էր Վիրջինիա նահանգում՝ գերազանցելով իր ռեկորդը՝ 2:24:10:

3 հաղթանակները նրան թույլ տվեցին վաստակել 5 750 դոլար: Վաստակած գումարն ուղղվեց որդու բուժմանը:
«Ես մտածում եմ որդուս մասին օրը 24 ժամ ու շաբաթը 7 օր, դա օգնում է ինձ մրցումների ժամանակ»,- ասում է Բրայանը:

Նրա պլաններում կա գերազանցել 2:18:00 ռեկորդը: