Ի՞նչ են հագնում հայ երիտասարդները և որո՞նք են այս աշնան գլխավոր թրենդները. street style ֆոտոշարք
LifestyleTert.am Life-ը գրում է.
Անձրևային եղանակն արդեն զգացնել է տալիս, որ պետք է մեր զգեստապահարանն անհապաղ թարմացնել։
Tert.am Life-ի հետ զրույցում նկարիչ-մոդելավորող Արփինե Կոշտոյանը ներկայացրեց աշուն-ձմեռ 2016-2017 սեզոնի նորաձևության միտումները։
«2016 թվականի նորաձև ուրվագծերը կլինեն ազատ ձևվածքի։ Սա շատ լավ նորություն է, քանի որ ազատ ձևվածքի հագուստը շատ լավ է նայվում ցանկացած կազմվածքի վրա, իսկ աքսեսուարների ճիշտ ընտրության պարագայում թույլ է տալիս ընդգծել սեփական առավելությունները։ Բացի այս նորաձև են նաև «միձի» չափսի կազմվածքը ընդգծող զգեստները»,- ասաց Արփինեն։

Դիզայների խոսքով՝ այս տարի ավելի նորաձև են մինիմալիստական, պարզ զգեստները։
«Կերպարը ավելի հետաքրքիր և հարուստ կարելի է դարձնել կրելով աքսեսուարներ։ Այս տարի ակտուալ են ուսագոտով պայուսակները, որոնք կարել է համադրել դասական և գլամուր look-երի հետ։ Ակտուալ են նաև մեծ շարֆերը, որոնք մինիմալիստական զգեստների հետ համադրելիս կարող եք շատ գեղեցիկ տեսք ստանալ»,- ասաց Արփինեն։
Շարունակությունը` այստեղ: