Դուբայում սկսվել է ԷՔՍՊՕ-2020-ի շինարարությունը
SocietyԴուբայում սկսվել Է այն հրապարակի չորս հատվածներից առաջինի ենթակառուցվածքի շինարարությունը, որտեղ կտեղավորվի ԷՔՍՊՕ-2020 ցուցահանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gulf News հրատարակությանը:
Ենթակառուցածքի բոլոր չորս հատվածների արժեքը գնահատվում Է 1,3 միլիարդ դիրխամ (ավելի քան 300 միլիոն դոլար):
ԷՔՍՊՕ-2020-ը Դուբայում տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի ապրիլը: Դուբայի իշխանություններն ակնկալում են, որ ցուցահանդես կայցելի 25 միլիոն մարդ, որոնց 70 տոկոսը կժամանի արտասահմանից: Դուբայը հաղթանակ Է տարել 2013 թվականի նոյեմբերին ԷՔՍՊՕ-2020-ի անցկացման համար անցկացված քվեարկության ժամանակ:
Այս պահին շինարարություն Է սկսվել Expo Village ավանի տարածքում, որտեղ կապրեն մասնակիցները: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է ջրամատակարարման, Էլեկտրականության, հեռահաղորդակցումների աշխատանքներին: Շինարարության այս փուլը կավարտվի 2018 թվականի ապրիլին:
Ցուցահանդեսի ենթակառուցվածքի ամբողջ աշխատանքը կավարտվի 2019 թվականի հոկտեմբերին: Ցուցահանդեսի ընդհանուր բյուջեն՝ օբյեկտների հետ մեկտեղ գնահատվում Է 25 միլիարդ դիրխամ (շուրջ 7 միլիարդ դոլար):
Հաստատված պլանի համաձայն՝ ԷՔՍՊՕ-2020-ի ընդհանուր մակերեսը կկազմի 438 հեկտար, որից 150 հեկտարը կզբաղեցնի ցուցահանդեսի ցուցադրանքը, իսկ մնացածը՝ կացարանները, լոգիստական եւ հյուրանոցային օբյեկտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: