Նեյմարը քաշ է հավաքում
Sport«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն աշխատում է ֆիզիկական որակները բարելավելու ուղղությամբ, գրում է sport.es-ը։
2013-ին բրազիլական «Սանթոսից» տեղափոխվելով «Բարսելոնա»՝ Նեյմարի քաշը 64,5 կգ էր, իսկ հիմա նա կշռում է 68 կգ։ 24-ամյա բրազիլացին մտադիր է իր քաշն ավելացնել եւս 1․5 կգ-ով։
Նեյմարն աշխատում է ֆիզպատրաստության 2 մարզիչների հետ, որոնցից մեկը բրազիլացի է եւ ապրում է ֆուտբոլիստի տանը։ Նրանք մարզումներ են անցկացնում ամեն օր։ Մյուս մարզիչի հետ հարձակվողն աշխատում է շաբաթական 2 անգամ ակումբի մարզաբազայում։