Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամն այս տարի կկազմակերպի ևս 21 մարզային համերգ
CultureԱ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամն Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և մեներգիչների մասնակցությամբ սեպտեմբերին հերթականմարզային համերգներ է անցկացրել կայացել Շիրակի մարզի Վահրամաբերդ և Արագածոտնի մարզի Ուշի գյուղերում։ Սեպտեմբերի 26-ին համերգ է կայացել Հրազդանում, սեպտեմբերի 27-ին՝ Ծաղկաձորում: Առաջիկա համերգը նախատեսված է Արթիկում, հոկտեմբերի 16-ին։
Այս մասին տեղեկացրին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամից՝ հավելելով, որ : Մինչ այժմ կյանքի է կոչվել 70-ից ավելի նման միջոցառում, իսկ մինչև տարեվերջ կկազմակերպվի ևս 21-ը:
Ըստ աղբյուրի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը 2014 թվականից համագործակցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ՝ լայնամասշտաբ գործունեություն է ծավալում՝ օպերային և դասական արվեստի պահպանման, զարգացման ու տարածման ուղղությամբ:
Արդեն երեք տարի է մայրաքաղաքում և Հայաստանի մարզերի մշակութային օջախներում, տարբեր կրթօջախներում և սահմանամերձ գյուղերի զորամասերում, մանկատներում և ծերանոցներում Հիմնադրամը կազմակերպում է այնպիսի միջոցառումներ, որոնց վերջնանպատակը գեղեցիկի զգացողությունն արթնացնել ն է հանդիսատեսի սրտում:
«Անշուշտ մարզերում համերգ կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան մայրաքաղաքում, սակայն պետք է հիշել, որ մենքպատասխանատվություն ենք կրում գալիք սերնդի գեղագիտական դաստիարակության համար:
Ուստի, մեր պարտականությունն էդասական երաժշտությունը մատչելի դարձնել ամբողջ Հայաստանում:
Անսահման բերկրանքն ունկնդրի աչքերում ապացուցում էնախագծի կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասել է նախագծի երաժշտական ղեկավար՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանը: