Վենգերը խոսել է Ժիրուի եւ Կոկլենի վնասվածքների մասին
SportԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բազելի» հետ խաղից առաջ խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կոկլենը չի խաղա «Բազելի» հետ, սակայն նրա վերականգնման փուլը պետք է արագ անցնի: Կարծում եմ՝ նա երեք շաբաթ բաց կթողնի: Սա դրական նորություն է, քանի որ նախորդ տարի մենք այնպիսի վնասվածքներ ունեինք, որոնք ազդեցին ամբողջ մրցաշրջանի վրա:
Ժիրուն եւս չի կարող մասնակցել «Բազելի» հետ մրցավեճին: Կա հավանականություն, որ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Բերնլիի» հետ մրցավեճում: Հիմա դժվար է ասել, թե որքան ժամանակով է նա բացակայելու», - ասել է ֆրանսիացի մասնագետը: