Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսը տեղափոխվել է Վոլգոգրադ
Culture«Արմենպրես» հայկական լրատվական գործակալության և ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում սեպտեմբերի 27-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին:
Նույն ցուցահանդեսը, սակայն Աստրախան քաղաքում, բացվել էր սեպտեմբերի 24-ին:
Ցուցահանդեսը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ձեռքբերումների մասին ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսության, գիտության, մշակույթի, ճարտարապետության, սպորտի և տուրիզմի բնագավառներում։
Ցուցադրությունն ունի 7 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրագույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», «ՀՀ Նախագահի հանդիպումները»: Ներկայացված է շուրջ 100 լուսանկար:
2016 թ. հոկտեմբերին նախատեսվում է համանման ցուցադրություն կազմակերպել նաև Կրասնոդարում։