«Շողակն» ազգագրական համույթը Վիեննայի համերգը նվիրել է ՀՀ անկախության 25-ամյակին
CultureՀայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Շողակն» ազգագրական համույթի համերգը, որը կազմակերպվել էր Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու գործադիր վարչության կողմից՝ ՀՀ մշակույթի նախ արարության աջակցությամբ:
Այս մասին տեղեկացրին Ավստրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Համերգին բացման խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը շնորհավորեց ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: ՀՀ դեսպանը բարձր գնահատեց «Շողակն» համույթի արվեստը և անկախ Հայաստանի պատմության ընթացքում վերջինիս ծավալած համերգային գործունեությունը՝ առանձնացնելով հարուստ հայ մշակութային ժառանգությունը պահպանելու և ժողովրդականացնելու գործում ունեցած առանձնահատուկ դերը»:
Համերգին հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»: