Արթուր Աբրահամ. «Ընտանիքիս մի օր հաստատ Հայաստանում կտեսնեք»
LifestyleAravot.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը՝ Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) առաջնեկ որդին: Հայր դառնալուց հետո Aravot.am-ը կարճ զրույց է ունեցել «Արթուր Արքայի» հետ:
– Երեխան Բեռլինո՞ւմ է ծնվել:
– Այո:
– Արթուր, Գրիգորը ծնողներիդ առաջի՞ն թոռնիկն է:
– Ոչ: Եղբայրս դուստր ունի:
– Ինչպե՞ս ես պատկերացնում որդուդ ապագան: Համաձայն կլինե՞ս, որ քո ճանապարհով գնա:
– Դեմ չեմ լինի, անշուշտ ընտրությունը կթողնեմ իրեն:
– Հաջորդ մենամարտդ ե՞րբ է:
– Հաջորդ մարտս նախանշված է նոյեմբերի 26-ին:
– Երեխայի ծնվելով կխախտվի՞ հերթական մենամարտից առաջ Հայաստան գալու ավանդույթը:
– Տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ Հայաստան եւ կշարունակեմ գալ:
– Հայաստանում ե՞րբ միասին կտեսնենք Արթուր Աբրահամի ընտանիքին:
– Հստակ չեմ կարող պատասխանել, բայց որ կտեսնեք, հաստատ է:
Ամբողջական հոդվածը` այստեղ։