Ահա՝ ինչու պետք է պահել բանանի և նարնջի կեղևները
LifestyleԲոլորս գիտենք, թե որքան առողջարար են մրգերը և որքան սննդարար։Սակայն շատերը տեղյակ չեն, որ մրգերի կեղևները ևս պարունակում են կարևոր տարրեր, որոնք կարող են օգտագործվել առողջական մի շարք խնդիրների դեպքում։
Սա հատկապես ճշմարիտ է բանանի և նարնջի կեղևների դեպքում, որոնք, սակայն, նախընտրելի է, որ լինեն օրգանական։ Եթե չեք կարող գտնել օրգանական բանան կամ նարինջ, ապա այն նախապես լվացեք 1 բաժակ ջրի, ճաշի գդալ սպիտակ քացախի, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդի մեջ, որն ամբողջությամբ կհեռացնի պեստիցիդների և թույների մնացորդները կեղևից։
Նարնջի կեղևի օգուտները, որն օգտագործելու համար անհրաժեշտ է այն չորացնել, բլենդերով մանրացնել և օգտագործել ըմպելիքների, դիմակների պատրաստման ու աղցանների մեջ․
• Բարելավում են մարսողությունը
• Վերացնում են անքնությունը
• Վերացնում են վատ շնչառությունը
• Օգնում են թեփի դեմ պայքարում
• Հիասքանչ են նաև մաշկի համար։
Բանանի կեղևի օգուտները, որը կարելի է օգտագործել բանանն ուտելուց անմիջապես հետո․
• Սպիտակեցնում է ատամները
• Հեռացնում է գորտնուկները
• Անցկացնում է գլխացավը, որի համար պետք է բանանի կեղևն ուղղակի դնել ճակատին
• Մեղմում է կնճիռներն ու ձգում է մաշկը։