Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Երեւանում է
CultureԹբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-4-ը հյուրախաղերով հանդես կգա Երևանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱրմենԲայանդուրյանը նշեց. «Մեր թատերախումբը Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես կգա երեք ներկայացմամբ, որոնցից մեկը ժամանակակից հայ արձակագիր եւ թատերագիր Գուրգեն Խանջյանի «Անմեղսունակների պարը» ստեղծագործությունն է :Նույն ներկայացումներով կմեկնենք նաեւ Վանաձոր»,-ասաց նա:
«Արդեն յոթ տարի է, ինչ թատրոնի շենքը չի գործում: Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել այն վերանորոգելու համար»,-շարունակեց բանախոսը՝ հավելելով, որ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մեկ տարուց: «Այս մի քանի տարին մենք տարբեր ներկայացումներով հանդես ենք եկել գյուղերում, շրջաններում: Թատրոնի վերանորոգումից հետո արդեն կսկսենք ներկայացումներ բեմադրել մեր շենքում»,-հավելեց բանախոսը: