Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը սկսվում է մանկապարտեզից. այց ռազմական համալսարան

Society

Երևանի թիվ 108 մանկապարտեզի մանուկները զինվորին վայել երթով, շարք կազմած, մտան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Երեխաները եկել էին ծանոթանալու հայ զինվորի, քաջասիրտ հայ մարտիկի զինվորական առօրյային:

Մանուկների հայրենասիրական մուտքը ռազմական համալսարան, ստիպեց նրանց դիմավորող սպաներին ևս մեկ անգամ ոգեշնչվելու և վստահ լինելու, որ հայրենիքը պաշտպանելու իրենց սուրբ առաքելությունը անարդյունք չէ: Մանկապարտեզի սաները եկել էին հավատացնելու, որ իրենք են լինելու իրենց ավագ եղբայրների, հայրերի ու պապերի գործի շարունակողները:

Թերևս միայն գովեստի է արժանի մանկապարտեզի տնօրինության և Վազգեն Սարգսյանի համալսարանի հրամանատարության համատեղ համագործակցության արդյունքում կյանքի կոչված այս գաղափարը: Գաղափար, որն ըստ մանկապարտեզի տնօրեն Նունե Իսրայելյանի, չէր կարող անտեսվել, հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի անկախությունը դեռ 25 տարեկան է և հենց այդ անկախությունը պահելը մեր նորօրյա սերնդի, մեր մանուկների ձեռքում է լինելու:«Մեր մանկապարտեզում շատ մեծ շեշտ է դրված հայրենասիրության վրա: Մենք անընդհատ երեխաներին սովորեցնում, հիշեցնում ենք հայրենիքի ու ն րա պահապան զինվորների մասին: Շատ կարևոր էր նաև այն, որ երեխաներն իրենց աչքով տեսնեին, թե զինվորները որտե՞ղ են կայանում, սովորում և ի՞նչպես են դառնում հրամանատարներ»,- նշեց Երևանի թիվ 108 մանկապարտեզի տնօրեն Նունե Իսրայելյանը:

 Երեխաների համար շատ հետաքրքրական էր տեսնել, թե որտեղ են քնում, սովորում, մարզվում և ճաշում հայ զինվորները: Համալսարանի սպաների ուղեկցությամբ մանկապարտեզի սաները ականատես եղան այդ ամենին: Մանուկներից բացի, նաև մեծ տպավորություն էր ստացել ռազմական համալսարանի սոցիալ-իրավական աշխատանքների գծով ավագ սպա, փոխգնդապետ Ոսկանյանը, ում ներկայացմամբ ռազմահայրենասիրական դաստիարակությունը երեխաների մոտ պետք է սերմանել հենց մանկուց:

«Մեր ռազմական համալսարանն առաջին անգամ էր հյուրընկալում մանուկներին, ինչը ոգեշնչել էր թե մեզ, թե երեխաներին: Զարմացած ենք, որ դեռ մանկուց մեր երեխաներն այդքան հայրենասեր են: Հուսով եմ և վստահ եմ, որ փոքրիկները կդառնան հայրենիքին արժանի զինվորականներ, նույնիսկ աղջիկ երեխաները, ովքեր նույնպես ոգևորված էին այցելությունից»,- ասաց փոխգնդապետ Ոսկանյանը:

Երեխաներին ուղեկցող սպաները տևական ժամանակ, կարծես, մոռացել էին իրենց պաշտոնի, ծառայության, տարիքի մասին և երեխաների հետ խոսում էին «մանուկների լեզվով»: Նրանք պարբերաբար հարցեր էին տալիս երեխաներին, պարզելու նրանց իմացությունը թե Հայաստանի պատմության, թե' մեր հերոսների, թե' նրանց տրամադրվածության մասին: Հատկանշական է, որ նրանք զարմանալի կերպով հիացած էին, այդ ամենի մասին երեխաների տեղեկացվածությամբ: Հատկապես տպավորիչ էր սպայի այն հարցը, թե երեխաները արդյոք ցանկանում են անցնել զինվորական ծառայության: Մանուկներից ոչ մեկն անգամ բացասական պատասխան չտվեց, այդ թվում նաև աղջիկները:

Փոքրիկների համար առավել հետաքրքիր էր այցելությունը ռազմական համալսարանի թանգարան, որտեղ ներկայացված էին այն զենքերը, որոնցով հայրենիքը պաշտպանել էին Արցախյան ազատամարտի ժամանակ: Թանգարանի պետ Միսակյանը նույնպես հաճելի կերպով զարմացած էր իրենց թանգարանում առաջին անգամ ոտք դրած մանուկների ոգևորությամբ: Նրա խոսքով, թանգարանը հյուրընկալել էր թե դպրոցի, թե բուհերի սաների, բայց մանկապարտեզի երեխաների, ում հետաքրքրվածությունը ոչ ոքի չէր զիջում, առաջին անգամ էր ընդունում: «Երեխաները տեսան և անպայման երկար կհիշեն, թե ինչ զենքերով են կռվել ու հաղթանակ տարել իրենց պապիկները»,- համոզմունք հայտնեց պարոն Միսակյանը:

Երեխաների շարքում կային փոքրիկներ, ում հայրերը զինվորականներ են: Հայացք գցելով նրանց աչքերին` կարելի էր զգալ հայրենասիրություն և հպարտություն: Մնում է միայն ասել, որ բոլոր երեխաները իրենց հայրենիքին նվիրյալ ծնողների արժանի զավակներն են:

Վահե Դավթյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia