Ադրբեջանին մեղադրում են Ռիո-2016-ում ըմբշամարտի մրցավարներին կաշառելու մեջ
SportԱդրբեջանը մեղադրվում է Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կոռուպցիոն սխեմային մասնակցելու մեջ։
Flowrestling.org-ի համաձայն՝ սխեման ղեկավարել է Ըմբշամարտի մեջազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար, գերմանացի Անտոնիո Սիլվեստրին։ Աղբյուրը նշում է, որ կոռուպցիոն սխեման Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի ըմբիշներին օգնել է նվաճել մեդալներ։ Դրա համար ստեղծվել է մրցավարների մի խումբ, որի ներկայացուցիչները նշանակվել են այդ 3 երկրների ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերին։
Ադրբեջանի մասնակցությամբ գլխավոր սկանդալային գոտեմարտը եղել է ազատ ոճայիններ Հետագ Գազյումովի եւ իրանցի Ռեզա Յազդանիի միջեւ 1/8 եզրափակիչի հանդիպումը, որում ադրբեջանցին հաղթել էր 2։1 հաշվով։ Այդ գոտեմարտը սպասարկել են ուզբեկ Կոնստանտին Միխայլովը, վրացի Տեմո Կազարաշվիլին ու ռուս Սերգեյ Նովակովսկին։ Այդ գոտեմարտից 15 րոպե անց մրցավարական նույն կազմը (բացի Միխայլովից) ուզբեկ Նավրուզովին օգնել է պուերտոռիկացի Գոմեսի դեմ գոտեմարտում։ Գոտեմարտից հետո Նովակովսկին, Կազարաշվիլին ու հորեացի մրցավար Տոնգ-Կուն Չանգը որակազրկվել են, սակայն դա եղել է ըմբշամարտի մրցաշարի վերջին օրը։
Ադրբեջանցի հայտնի մրցավար Հիդժրան Շարիֆովի՝ Ռիո-2016-ում սպասարկած գոտեմարտերի կեսում հանդես են ենեկ ռուս ու ուզբեկ ըմբիշներ։